Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Չեչնիայում գտնվող Ախմատի գնդի բազային
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Չեչնիայի Գուդերմես քաղաքում գտնվող Ախմատի գնդի բազայի վրա:
Այս մասին նշում են ռուսական պատերազմական հասարակական խմբի անդամները:
Բնակիչները հայտնել են պայթյունների ձայների մասին, որոնք, ենթադրաբար, կապված են օդային հարձակումը հետ մղող ՀՕՊ համակարգերի հետ։
Ականատեսների խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության գործողությունների ֆոնին, և խոցված անօդաչու թռչող սարքերից մեկի բեկորները, հնարավոր է, ընկել են քաղաքի վրա: Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: