Պուտինը նոր հրաման է տվել ռուսական բանակին
Զինվորականների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ուկրաինական սահմանի երկայնքով «Սևեր» խմբի պատասխանատվության գոտում անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Սա, ըստ էության, Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մարզերի սահմանային տարածքներում վերահսկողությունը ընդլայնելու փորձ է։
Ռուսաստանը ներկայումս զբաղեցնում է Սումիի մարզի հյուսիսային մասում գտնվող մի փոքր տարածք և շարունակում է հարձակողական գործողությունները Խարկովի մարզի որոշակի տարածքներում։