Նավի խորտակում Պերուում. կան տասնյակ զոհեր և անհետ կորածներ
Պերուի արևելքում ուղևորներ տեղափոխող գետային նավակը սողանքի պատճառով շրջվել է, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Ուկայալի նահանգի տարածաշրջանային առողջապահության վարչությունը հայտարարել է մահացածների մասին։
«Նախնական ամփոփ հաշվետվության համաձայն՝ 13 մարդ, այդ թվում՝ մեծահասակներ և անչափահասներ մահացել են», - ասվում է վարչության հայտարարության մեջ։
Քսանութ մարդ դեռևս անհետ կորած է համարվում, սակայն իշխանությունները չեն բացառում, որ այս թիվը կարող է փոխվել։ Տասնվեց մարդ փրկվել է։ RPP ռադիոկայանի տվյալներով՝ մոտ 50 մարդ տեղափոխող նավակը մեկնել է Պուկալպա քաղաքից և ուղևորներ է տեղափոխել գետի երկայնքում գտնվող քաղաքներ: