Փոխհրաձգություն Թուրքիայի զինված բանդաների միջև. կան վիրավորներ
Թուրքիայի Բուրսա քաղաքի սրճարաններից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Haber Global-ի փոխանցմամբ՝ միջադեպը գրանցվել է Նիլուֆեր շրջանում։ Երկու խմբերի միջև բախումը վերածվել է զինված բախման, որի արդյունքում չորս մարդ վիրավորվել է։
Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն և շտապօգնության մեքենաներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը ծանր վիճակում է։
Հետաքննություն է ընթանում։