Պուտինը և Ուիթկոֆը կհանդիպեն վաղը կեսօրին. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ի կեսօրին։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինի հանդիպումը Վիտկոֆի հետ նախատեսված է վաղը, և այն կկայանա կեսօրին», - ասել է Պեսկովը:
Պեսկովը նաև հայտարարել է, որ նախագահը նաև մի քանի հանդիպումներ կանցկացնի՝ վաղը կայանալիք ռուս-ամերիկյան շփումների նախապատրաստման նպատակով։