ԵԱՀԿ-ն պաշտոնապես դադարեցրեց Մինսկի գործընթացը
ԵԱՀԿ-ն 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին, դադարեցրել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների գործնեության փակումը՝ համաձայն Նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման:
Այս մասին նշված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ որոշումը կայացվել էր ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումից հետո:
«Բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի դադարեցումը նշանակում է փակման գործընթացի ավարտ։ Այս գործընթացը կյանքի է կոչել ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշման արդյունքում: Գործընթացը կայացել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված պատմական համատեղ հռչակագրի հիման վրա, որին ներկա էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը», - նշված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի հայտարարության մեջ: