Ռուսաստանի չորս օդանավակայան վերացրել է ինքնաթիռների վայրէջքի սահմանափակումները
Վլադիկավկազի (Բեսլան), Վոլգոգրադի, Գրոզնիի (Սևերնի) և Մագասի օդանավակայաններում վերացվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները: Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
Սահմանափակումները մտցվել են ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Նոյեմբերի 30-ին Նիժնեկամսկի (Բեգիշևո) օդանավակայանում մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ։
«Ковер» ծրագիրը բոլոր ինքնաթիռների համար փակ երկնքի ռեժիմ է և թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռների կամ ուղղաթիռների համար հրաման՝ անհապաղ վայրէջք կատարել կամ դուրս գալ նշանակված տարածքից: Այս ծրագիրը կարող է ակտիվացվել տարբեր պատճառներով, ինչպիսիք են եղանակային պայմանների հանկարծակի փոփոխությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում թռիչքների համար, այլ պետության ինքնաթիռների կողմից օդային տարածքի խախտումները կամ անօդաչու թռչող սարքերի հարձակումները։