Կաթողիկոսը չի կարող հեռանալ՝ 10 եպիսկոպոսի պահանջով. դա կլինի դասալքություն. Արշակ Սրբազան
Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու, հրավիրված ասուլիսին հայտարարեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ Կաթողկոսը պետք է հեռանա։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում՝ կասկածելի, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելի է, այդպիս օրակագ են առաջ մղել»,-ասաց նա։
Ըստ Սրբազանի՝ Կաթողիկոսը չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպոսները։
«Կաթողիկոսին ընտրում է Ազգային Եկեղեցական ժողովը, և Եկեղեցական ժողովի որոշումից դուրս Կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելի չի լինի, քան դասալքությունը։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ, և Կաթողիկոսը բազմիցս նշել է, և վստահ եմ, որ նրա կողմից նման որոշում չի կարող կայացվել, նա ունի չափազանց բարձր գիտակցություն»,-հավելեց նա։