Եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, որևէ քննադատության ու թթու խոսքի չէի արժանանալու. Արշակ սրբազան
Բոլորին է հայտնի, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում, հատկապես նրանց, ովքեր «զմայլված» չեն Նիկոլ Փաշինյանով։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, որևէ քննադատության ու թթու խոսքի չէի արժանանալու։ Այս երևույթն ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն»,-ասաց Արշակ սրբազանը։
Նա պատմեց, որ երբ հրավիրվել է Քննչական կոմիտե, իրեն ասել են, թե կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը պարտավոր է չբացահայտել։
«Ասացի՝ շատ լավ, իսկ այդ արգելքը վերաբերվում է միայն ի՞նձ, թե՞ նաև ձեզ։ Պարզվեց, այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես։ Ստացվում է մի դարպասով ֆուտբոլ։ Ինչ-որ մարդիկ իմ ձեռքերը կապում են և որոշները փորձում են հարվածել։ Եվ հանկարծ պարզվում է, որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել երրորդ և չորրորդ անձանց ձեռքը»,-ասաց Արշակ սրբազանը։