Այն վերգարումները, որ կատարում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կենսագրության հետ. Արշակ սրբազան
Որևէ սպառնալիք, տեղեկատվական տեռոր չի կարող ստիպել անելու ինձ մի բան, որն ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ ես կարող էի երբևէ արած լինել. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ կրկնելով, որ չի արել այն, ինչ իրեն վերագրում են։
«Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Իհարեկ դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բայց այն վերգարումները, որ կատարում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կենսագրության հետ։ Իհարկե դրանք կեղծիք են և սուտ են, ասել եմ, նորից եմ ասում»,-ասաց նա։