Վրաստանում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությաբ. կա 1 զոհ և 2 վիրավոր
Վրաստանի Քութայիսի քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա և փախել դեպքի վայրից:
Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով հանրապետության Ներքին գործերի նախարարությանը։
Միջադեպի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում ստացած վերքերից։ Մյուսները գտնվում են հսկողության տակ։
ՆԳՆ-ն նշել է, որ ձեռնարկվում են քննչական միջոցառումներ՝ հանցագործին բացահայտելու և ձերբակալելու համար։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։