Զելենսկին կմեկնի Փարիզ՝ Մակրոնի հետ բանակցությունների
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, տեղեկացրել է Ելիսեյան պալատը։
Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայույթան տեղեկացմամբ՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն «արդար եւ ամուր խաղաղության պայմանները» Ժնեւում բանակցություններից հետո։
Տեղի կունենա նաեւ ամերիկյան խաղաղ պլանի քննարկում։
Զելենսկին վերջին անգամ Փարիզում եղել է նոյեմբերի 17-ին։