Փաստաբանները Ֆրանսիայում ներկայացրել են կալանավորված հայ եպիսկոպոսների խնդիրը, հակաեկեղեցական արշավը
Փաստաբանների պալատի նախկին նապագահ Արա Զոհրաբյանը հայտնում է․
«Ֆրանսիայում փաստաբանական համայնքների հետ հանդիպումներից բացի Ալֆորվիլ քաղաքում հանդիպում ենք ունեցել մեր հայրենակիցների և ֆրանսիացիների, այդ թվում՝ փաստաբանների հետ:
Քննարկման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրել է Փաստաբանության վիճակը Հայաստանում, միջազգային համագործակցությունը, իսկ ես, Ռոման Ահարոնյանը և Մարինե Ֆարմանյանը ներկայացրել ենք Հայաստանում քրեական հետապնդման թիրախում հայտնված եպիսկոպոսների, ինչպես նաև հակաեկեղեցական շարժման հետ կապված խնդիրները: Այնուհետև պատասխանել ենք ներկաների հարցերին:
Շատ ուրախալի էր արձանագրել, որ ներկաները բավականին իրազեկված էին և գիտեին իրականությունը:
Հանդիպումը կազմակերպելու համար շնորհակալ եմ Ֆրանսիական Լույս միությանը («Լյումիեր Ֆրանսեզ» ասոցիացիա), ի դեմս Լևոն Խաչատրյանի»։