Արտակ Ջումայանը կմնա առողջապահության ոլորտում
Արտակ Ջումայանը դադարեցնում է լիազորությունները՝ որպես առողջապահության նախարարի տեղակալ։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու Անահիտ Ավանեսյանին։
«Մենք միասին անցել ենք պատասխանատու, երբեմն՝ ճգնաժամային ու բարդ ճանապարհ՝ իրականացնելով ոլորտային բարեփոխումներ, զարգացնելով առողջապահական ծառայությունների որակն ու բարձրացնելով մասնագիտական հանրույթի դերը։
Չնայած պաշտոնական լիազորություններս որպես նախարարի տեղակալ ավարտվում են` մասնագիտական գործունեությունս շարունակելու եմ մեր սիրելի ոլորտում՝ այլ կարգավիճակում։ Առողջապահության նկատմամբ իմ հավատը, նվիրումն ու պատրաստակամությունը մնում են անփոփոխ։ Այս տարիների փորձը, գործընկերային հարաբերություններն ու մարդկային կապերը կծառայեցնեմ նոր աշխատանքում»,-մասնավորապես նշել է նա։