Փոխհրաձգություն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա նահանգի Հալիլիե շրջանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Այս մասին հաղորդում է Haber Global-ը։
Ըստ հաղորդագրությունների՝ երկու խմբերի միջև կռիվը վերածվել է փոխհրաձգության, որի արդյունքում չորս մարդ ստացել է հրազենային վիրավորումներ։ Նրանցից մեկը մահացել է տեղում, իսկ երեքը տեղափոխվել են հիվանդանոց։ Չնայած բժշկական միջամտությանը՝ մեկ այլ տուժած մահացել է հիվանդանոցում։
Հետաքննություն է սկսվել, և միջադեպի հանգամանքները պարզվում են։