Անդրեյ Երմակը հայտարարել է, որ մեկնում է ռազմաճակատ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնանկ արված ղեկավար Անդրեյ Երմակը սկանդալից հետո առաջին անգամ խոսել է լրագրողների հետ։
Այս մասին հայտնել է The New York Post-ը:
Նախկին պաշտոնյան հուզիչ ուղերձ է հղել հրատարակության լրագրող Քեթլին Դորնբոսին։ Այնտեղ նա իրեն նկարագրել է որպես ազնիվ և պարկեշտ մարդ՝ վստահեցնելով, որ պատրաստ է ցանկացած ճնշման։
«Ես պղծվել եմ, և իմ արժանապատվությունը չի պաշտպանվել», - ասել է Երմակը։ «Հետևաբար, ես չեմ ուզում խնդիրներ ստեղծել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար. ես գնում եմ ռազմաճակատ»։,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Զելենսկին ստորագրել էր Երմակի հրաժարականը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ երկրում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։