Էրդողանը Թուրքիայում նշանակել է նոր պաշտպանության փոխնախարար
Սալիհ Այհանը նշանակվել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է Resmi Gazete պաշտոնական լրատվական կայքում:
Նշենք, որ Սալիհ Այհանը նախկինում զբաղեցրել է Սիվասի և Շանլըուրֆայի նահանգապետի պաշտոնը։