Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները պետք է դառնան բիզնես գործընկերներ. Սթիվ Վիտկոֆ
Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները պետք է դառնան գործընկերներ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո բարգավաճելու համար։
Այս մասին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը The Wall Street Journal-ին է ասել.
«Ռուսաստանն ունի այնքան շատ ռեսուրսներ, այնքան շատ տարածք… Եթե մենք պատերազմը դադարեցնենքն և բոլորը կբարգավաճեն, և բոլորը կմասնակցեն, և դա բոլորին օգուտ կբերի, դա բնականաբար կպաշտպանի ապագա հակամարտություններից։ Որովհետև բոլորը կբարգավաճեն», - ընդգծել է նա։
Նախկինում հայտարարվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթվա սկզբին կհանդիպի Վիտկոֆի հետ Մոսկվայում։ Քննարկման թեման կլինի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ խաղաղության ծրագիրը։
ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը նմանատիպ հարց կքննարկի ուկրաինական կողմի հետ։