Ինչու են սևբերետավորներն այցելել Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վաղ առավոտից ժողովներ են։ Նախ տեղի ունեցավ միաբանների ժողովը, այժմ էլ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն է։
Մայր Աթոռի տարածքում են նաև ոստիկաններ, որոնց թվում սևբերետավորներ կան։
ՆԳՆ ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, թե ոստիկաններն ամեն օր էլ լինում են Մայր Աթոռի տարածքում։
«Հասարակական կարգ են ապահովում»,- հայտնեցին կառույցից։