Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Անկարայում զորավարժությունների են մասնակցել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ Անկարայում տեղի են ունեցել «Կովկասյան արծիվ 2025» համատեղ մարտավարական հատուկ զորավարժությունները:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերը։
Անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված զորավարժությունները ներառել են հրթիռային, հրետանային և ավիացիոն ստորաբաժանումների փոխգործակցություն։ Հրամանատարները բարձր են գնահատել անձնակազմի աշխատանքը, իսկ աչքի ընկնող զինծառայողները պարգևատրվել են։