Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը խուզարկություններ են անցկացվում
Նոյեմբերի 28-ի առավոտյան Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի՝ կառավարական թաղամասում գտնվող բնակարանում:
Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Հրապարակման համաձայն՝ լրագրողները ֆիքսել են տան մոտ տասը աշխատակիցների, որոնք մտնում էին կառավարական թաղամաս:
Գործակալություններից դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի եղել: