Ադրբեջանում զինվորը ինքնասպան է եղել հրամանատարի կողմից բռնության ենթարկվելու պատճառով. հրամանատարն ազատության մեջ է
Ադրբեջանի Բիլասուվարի զորամասում ծառայող Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Հուսեյն Հուսեյնովը ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իր վրա։
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա ինքնասպան է եղել իր հրամանատար՝ կապիտան Մահմուդ Սաֆարալիևի կողմից բազմաթիվ վիրավորանքների և բռնության պատճառով։
Զինվորական դատախազության կողմից անցկացվող քննության ընթացքում կապիտան Սաֆարալիևը կալանավորվել է և մեղադրանք է առաջադրվել։ 2025 թվականի նոյեմբերի 27-ին դատախազությունը Ջալիլաբադի ռազմական դատարան է ներկայացրել նրա ձերբակալման միջնորդություն։
Այնուամենայնիվ, դատարանը ազատ է արձակել կապիտանին, որը նախկինում հեռացվել էր Պետական սահմանապահ ծառայությունից՝ զինծառայողների նկատմամբ խախտումների և դաժան վերաբերմունքի համար։
Զինվորական դատախազության կողմից այս որոշման դեմ բողոքը կքննվի Շիրվանի վերաքննիչ դատարանում։