Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Վեհափառի մերձավորների գործը մտել է դատարան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու դեմ հարուցված գործի քննությունը Քննչական կոմիտեն 20 օրում ավարտել է ու ուղարկել դատարան: Գարեգին Բ կաթողիկոսի մերձավորների դեմ՝ մեկ հոգու ցուցմունքով հարուցված քրեական գործը կայծակնային արագությամբ հասել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Գեւորգ Մանուկյանին։


Հիշեցնենք, որ կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորված են իշխող ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության անդամի հաղորդման հիման վրա: Վաղարշապատի համայնքապետի պաշտոնի համար պայքարող նրանց թեկնածուն՝ Հարություն Մկրտչյանը, նախ Ֆեյսբուքում էր գրել, թե Ոսկեհատ գյուղում կաթողիկոսի եղբայրն ու եղբոր տղան խոչընդոտել են իրենց քարոզարշավը, հետո էլ նրանց թիմակիցներից մեկը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն:


Ներսիսյանների փաստաբան Արա Զոհրաբյանն այդ ժամանակ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեք անձ պարզապես զրուցում են, եւ որեւէ արտառոց իրավիճակ չկա, այսինքն՝ խոչընդոտելու փաստը չի հաստատվում: Բայց քանի որ տեսանյութը հրապարակվել էր անձայն, հակառակ կողմը պնդում էր, որ հնչել են հայհոյանքներ։ Արդյո՞ք հայհոյանքները քարոզարշավը խոչընդոտելու հանգամանք կարող են դիտվել։ Ներսիսյանների փաստաբանը պատմել էր, որ կաթողիկոսի եղբորորդին՝ Համբարձումը, «Հանրապետություն» կուսակցության անդամի հետ զրույցում հրաժարվել է մասնակցել սպասվող հավաքին, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետեւ մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գեւորգ Ներսիսյանը, երեքով խոսել են, այսքանով ավարտվել է ամեն ինչ:

Հիշեցնենք նաեւ, որ Հարություն Մկրտչյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, պահանջում է կաթողիկոսի հրաժարականը: Վաղարշապատի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրած Հարություն Մկրտչյանն անցողիկ նվազագույն շեմը չի հաղթահարել: Ընտրություններն ավարտվել են, սակայն հայր եւ որդի Ներսիսյանները շարունակում են մնալ կալանքի տակ։

Նշենք նաեւ, որ Վեհափառի քրոջ որդին` Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը եւս կալանքի տակ է։ Նա կալանավորվել է հոկտեմբերի 16-ին` 2 ամսով։ Մկրտիչ սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) եւ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաեւ՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Խոսքը 2021-ի ընտրությունների մասին է։ Այս բոլոր քրեական վարույթները իրավապաշտպանները համարում են Վեհափառի դեմ սկսված արշավի շրջանակում իրականացված գործողություններ։