Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Այդ թուղթը որ ուսումնասիրեք, կնկատեք՝ ոնց որ Տարոն Չախոյանը կամ Վահագն Ալեքսանյանը գրած լինեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, անդրադարձավ մի քանի բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությանը, որն առավոտից շրջանառում էին իշխանամերձ լրատվամիջոցները եւ ՔՊ-ականները: Նա հայտարարեց. «Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգեւորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգեւոր առաքելության իրականացման գործում: Ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաեւ նրանց դիրքորոշումները, մոտեցումները՝ հայտարարությունից բխող, ավելի մանրամասն հասկանամ»: 


ՔՊ-ական մի շարք ուսապարկեր էլ սկսեցին «ողջունել» եպիսկոպոսների հայտարարությունը եւ «ավետել», թե կաթողիկոսի պաշտոնավարմանն օրեր ու ժամեր են մնացել։ Իսկ նշված հայտարարությամբ, որը ստորագրել է 9 եպիսկոպոս, եթե, իհարկե, այն կեղծ չէ, փաստել են, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։ «Եպիսկոպոսները դիմել են եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին՝ սրբության սրբոց Մայր Աթոռ Սբ Էջմիածինը սրբապիղծ հոգեւորականից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու համար՝ խստագույնս դատապարտելով Կտրիճ Ներսիսյանի թյուր ընթացքը»,- նշված է հայտարարության մեջ։ 

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հոգեւորականներին վերագրվող հայտարարությանը, նկատեց. «Եկեղեցին նման հրապարակային հայտարարություններ երբեք չի անում: Այդ թուղթը որ լավ ուսումնասիրեք, կնկատեք, ոնց որ Տարոն Չախոյանը գրած լինի կամ Վահագն Ալեքսանյանը, կամ նրանք երկուսը միասին, կամ էլ նրանց պես ինչ-որ մեկը: Այդ տեքստը եկեղեցական ոճով գրված տեքստ չէր, ձեւը՝ նույնպես․ ՔՊ-ականի ձեւ էր: Իմ նշած մարդիկ են դա գրել: Այն օրինական թուղթ չէր: Չի լինում այնպես, որ հայտարարությունը մի էջի վրա լինի, իսկ ստորագրությունները` մյուս: Եվ հետո՝ հայաստանյան թեմակալ առաջնորդների անունները ես չտեսա: Չտեսա Հովնան սրբազան Հակոբյանի անունը, որը Գուգարաց թեմի առաջնորդն է, չտեսա Մակար սրբազանի ստորագրությունը` Սյունիքի թեմի առաջնորդ: Նարեկ սրբազանը հայտարարեց, որ ինքն այդ հայտարարության հետ կապ չունի: Այսինքն` ստացվում է, որ թեմակալ առաջնորդների մեծ մասը չի մասնակցել այդ պրոցեսին: Մեր եկեղեցում երբեք նման հայտարարություններով հարցեր չեն լուծվել: Նույն տրամաբանությամբ` այդ չորս-հինգ հոգին կարող են հրապարակում ցանկացած մեկի մասին ինչ-որ մի բան պահանջեն, դա չի նշանակում, որ եկեղեցու պահանջ է: Ստորագրությունները պետք է ուղղված լինեն կոնկրետ կառույցի: Օրինակ` կարգապահական կառույցին, որն այդպես չէր: Եթե դա էլ են շրջանցում, կարող էին Վեհափառին ուղղել իրենց հրապարակումը: Եթե չկա Վեհափառի անունը, անկախ այն բանից, թե քանի ստորագրություն կա, այն անարժեք է: Մանավանդ որ այդ ստորագրությունների իրական լինելն էլ հիմնավոր չէ: Իսկ եթե անգամ դրանք իրական են, ինձ թվում է՝ ստորագրողներն անգամ տեքստին ծանոթ չեն եղել: Անտրամաբանական հայտարարություն է, ֆեյք էջերով տարածվող, անհիմն: Տեսանյութերի մասով էլ են կեղծում, ես վստահ եմ, որ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերն իրական չեն, դրանք սարքված են արհեստական բանականության միջոցով: Անզեն աչքով է երեւում, որ սարքված են: Անլուրջ հայտարարություններով հերթական անգամ տգետ մասսայի մոտ փորձում են Եկեղեցու նկատմամբ տրամադրվածություն ստեղծել, բայց մեր Եկեղեցին Ամենայն հայոց հայրապետի կողմից է ղեկավարվում եւ առաջնորդվում: Այս քայլերով Նիկոլ Փաշինյանն ու իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները փորձում են կոպտորեն միջամտել Եկեղեցու ներքին գործերին, ինչն արգելված է Սահմանադրությամբ»:

Հնարավո՞ր է, որ ստորագրող հոգեւորականներին ստիպած կամ սպառնացած լինեն։ «Այո, այս իշխանություններից հեռու չէ, սակայն այս փաստաթուղթն այնքան անլուրջ է, որ անգամ նման բան չի երեւում: Անլուրջ փաստաթուղթ է, անլուրջ կերպով հրապարակված: Հերթական հերյուրանքն է, ոչ մի հիմք չկա: Վեհափառը, փառք Աստծո, կարողանում է Եկեղեցին պատշաճ կերպով առաջնորդել: Իշխանությունները լավ կանեն՝ երկրի անվտանգության մասին մտածեն, անգամ այդ հարցերում են անզոր, ուր մնաց՝ Եկեղեցու ներքին հարցերին միջամտեն: Այս ամենը մոտավորապես նման է նրան, որ ասում էին` ՀԷՑ-ում միլիոնավոր դրամների յուրացումներ են կատարվում, լիքը ապօրինություններ, սակայն ՀԷՑ-ն ազգային բարերար սեփականատիրոջ ձեռքից խլելուց հետո հայտարարեցին, որ հոսանքի սակագինը չի էժանանալու: Բա եթե միլիոնների յուրացում է արվել, ինչպես խաբում եք հանրությանը, ապա այդ միլիոններն ո՞ւր են գնալու՝ «Իմ քայլը» հիմնադրա՞մ: Նման էժանագին ոճ ունեն այս մարդիկ: Ամեն տեղ պառակտում են, ամեն տեղ լարվածություն ստեղծում, որպեսզի հերթական ապօրինությունը գործեն: Հավանաբար, նորից տարածքներ են զիջելու, այդ ֆոնին լարվածություն են ստեղծում, որպեսզի Եկեղեցին ձայն չբարձրացնի»: