Հաջիևը ԵՄ հանձնաժողովի անդամներին ներկայացրել է Ադրբեջանի խաղաղության օրակարգը և «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված զարգացումները
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության քաղաքական և անվտանգության կոմիտեի անդամների հետ։
Հիքմեթ Հաջիևը համապատասխան գրառումը տարածել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Այսօր Բրյուսելում մենք բովանդակալից քննարկումներ ենք ունեցել Եվրոպական Միության քաղաքական և անվտանգության կոմիտեի անդամների հետ՝ Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության խորացման վերաբերյալ։ Ես շնորհակալ եմ կոմիտեի նախագահ, դեսպան Դելֆին Պրոնկային։ Ես կոմիտեի անդամներին ներկայացրեցի Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող խաղաղության օրակարգը, ինչպես նաև խաղաղության տնտեսական օգուտները, Զանգեզուրի միջանցքի զարգացումը և վստահության ամրապնդման միջոցառումները։ Ես շնորհակալություն եմ հայտնում կոմիտեի անդամներին ԵՄ-ի հետ մեր համագործակցությունն ու գործընկերությունը ամրապնդելու ապագա քայլերին իրենց լիակատար աջակցությունը հայտնելու համար», - գրել է Հաջիևը։