Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողանի խորհրդական
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ նախագահական համալիրում կայացած հանդիպմանը քննարկվել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև օկուպացված Արցախի վերականգնումն ու վերակառուցումը։
«Մենք կրկին ընդգծել ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու կարևորությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Մենք մեր գոհունակությունն ենք հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ», - նշել է նա։