Հոնկոնգում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 94-ի
Հոնկոնգում տեղի ունեցած զանգվածային հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 94-ի։
Sinhua լրատվական գործակալությունը զոհերի թիվը նշել է քաղաքի հրշեջ ծառայությանը հղում անելով։
Նախկինում զոհերի թիվը 83 էր։ Հրդեհը սկսվել է նոյեմբերի 26-ին Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում՝ ութ բարձրահարկ շենքերից բաղկացած տարածքում։ Մեկ շենք մեծ մասամբ չի վնասվել, իսկ յոթը՝ այրվել են։
Կրակը տարածվել է շենքերի վրա կոսմետիկ վերանորոգման համար տեղադրված բամբուկե կառույցների միջով։ Համալիրը պարունակում է մոտ 2000 բնակարան և այնտեղ ապրում է մոտ 4000 բնակիչ։