Ադրբեջանը մարդկանց նոր խմբաքանակ է ուղարկել բնակվելու օկուպացված Արցախի Կովսականի շրջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն շարունակվում է օկուպացված Արցախը անտուն ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագիրը:
Օկուպացված Կովսականի շրջան է ուղարկվել 33 ընտանիք՝ 177 մարդ:
Այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են երկրի տարբեր մասերում՝ հիմնականում հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Նրանք երախտագիտություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային պետության համակողմանի աջակցության համար։