Եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ՝ իր խնդիրն է. Փաշինյանը համոզված է՝ 2026 թ-ի ընտրություններին հաղթելու են
«Էդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում, ՀՀ-ում կան ընթացակարգեր, և այդ իրավական ընթացակարգերով էլ պետք է առաջնորդվել»,-ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկությանը, որ իշխանությունները որպես կուսակցություն չեն գրանցում «Մեր ձևով» շարժումը, քանի որ 2026 թ ընտրություններում վերջինիս հաղթանակը ակնհայտ է։
«Եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, այն իր խնդիրն է»,-ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ ունի շատ մեծ վստահություն 2026 թ. խորհրդարանական ընտրությունների հետ կապված, այնքանով որ վստահ է, որ այդ խորհրդարանական ընտրություններում ՀՀ ժողովուրդը, քաղաքացիները «միանշանակ և աներկբա հաղթանակ կտանեն»։
«Ես երբեք և ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել և չեմ հետապնդել կամ չեմ ունեցել երբ թե՛ ես վարչապետ եմ եղել, պատգամավոր, թե՛ ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Համոզված եմ, որ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀ-ի ժողովուրդը ջաղջախիչ հաղթանակ կտանի»։