Ադրբեջանի ՊՆ-ն որոշել է դադարեցնել ռազմական գործողությունները
Ադրբեջանի զինված ուժերը որոշել են միակողմանիորեն դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունում: Հաղորդագրության մեջ նշված է, որ որոշումը՝ կայացվել է հաշվի առնելով «միջազգային կառույցների դիմումները և պետության խաղաղասեր քաղաքականությունը»:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմի հարձակման դեպքում գործի է դնելու բոլոր զինատեսակները:
Սակայն Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները շփման գծի հյուսիսային ու հարավային ուղղություններով: