Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթեր
Հասարակություն

Ովքեր կմոբիլիզացնեն հանրային տարբեր շերտեր՝ իրենց վրա վերցնելով իշխանական հարվածների ամեն մեկը մի մասը, դրանով իսկ կջլատեն իշխանության ուժերը․ Թաթոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանը  երեկ Հայաստանի նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական ուժի հիմնադիր Արման Թաթոյանի հայտարարությունը համարում է ամենամեծ մոլորություններից մեկը։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Տարբեր, հատկապես նոր հայտ ներկայացրած ուժերին թվում է, որ արդեն գործող ուժերի ասպարեզից հեռանալն իրենց համար հնարավորություններ կստեղծի: Աբսուրդն անգամ հասնում է այնտեղ, որ ասում են` տեսեք, փաշինյանական քարոզչությունն ինչ-որ չափով աշխատում է, որովհետև իրենց դեմ x ուժն է, ոչ թե` y-ը: Այ եթե y-ը լիներ, չէր աշխատի: Դե սա ցանկալին իրականի տեղ ընդունելու պարզ դրսևորում է գումարած բարդ երևույթները պարզունակ լուծումներով բացատրելու հազար անգամ ձախոված փորձ: Որովհետև այդպես ասելը հեշտ է նաև չի ենթադրում պատասխանատվություն:

Իսկ ասել, որ փաշինյանական քարոզչությունն աշխատում է, որովհետև պետական միջոցներով ստեղծել են սեփական ցանկացած (անկախ իրականությն հետ կապից) նարատիվը ամեն հայի տուն հասցնելու մեխանիզմ ու դա անում են, արդեն այլ խնդիր է, որը պահանջում է ոչ թե մեղքն այս կամ այն ուժի վրա բարդել, այլ համակարգային լուծում առաջարկել` ստեղծել իշխանական համակարգին դիմագրավող այլընտրանքային համակարգ:

Իսկ իրականությանը ռեալ նայելու դեպքում բոլոր այդ մեկքայլանի լուծումներ առաջարկող ուժերը երևի պետք է շնորհակալ լինեին դաշտում արդեն գործող ու պատասխանատվությունից չխուսափած ուժերից, որոնց են բաժին հասնում քարոզչական ամենածանր հարվածները ու դրանով հենց այդ ուժերը բուֆերի դեր են կատարում բոլոր նոր ի հայտ եկած ուժերի համար:

Ու ցանկացած մեկն, ով այս պարզ իրողությունը կհասկանա, միայն կարող է ցանկանալ, որ ընդդիմադիր դաշտում հնարավորինս շատ ուժեր լինեն, ովքեր կմոբիլիզացնեն հանրային տարբեր շերտեր ու իրենց վրա վերցնելով իշխանական հարվածների ամեն մեկը մի մասը, դրանով իսկ կջլատեն իշխանության ուժերը:

Բայց դե ինչու այսքան խորանալ, եթե կարելի է պարզունակ լուծումներ առաջարկել, թող մյուսները հեռանան, որ մենք հաջողենք»։