Հայտնի է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը
Ղրղզստանցի Տալատբեկ Մասադիկովն ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է գործող գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Տալատբեկ Մասադիկովը պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ին։ Նա միջազգային հարաբերությունների փորձագետ է և նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ 2024 թվականի հունվարին։