Ռուսաստանում 3 հայեր դատապարտվեցին ցմահ ազատազրկման՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործով
Դոնի Ռոստովի Հարավային շրջանի ռազմական դատարանը մեղավոր է ճանաչել Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակման ութ մասնակիցների և դատապարտել է ցմահ ազատազրկման։
Դատապարտվածների թվում են երեք հայ՝ Արտեմ և Գրիգորի Ազատյանները, ինչպես նաև բեռնատարի վարորդ Արթուր Տերչանյանը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական հարձակումը կազմակերպելու և զենքի ու պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության մեջ։
Ռոման Սոլոմկոն և Արթուր Թերչանյանը մեղադրվում են նաև պայթուցիկ սարքերի մաքսանենգության մեջ։ Քննիչների տվյալներով՝ պայթուցիկ սարքը պատրաստվել է Ուկրաինայում և գաղտնի կերպով կամուրջ է բերվել շինարարական փաթեթների տեսքով:
Գործողության նախապատրաստմանը մասնակցել են Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ, իսկ որպես կազմակերպիչ ճանաչվել է ուկրաինացի Անդրեյ Շարաշիձեն։