ՀԱՊԿ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը
ՀԱՊԿ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը։
Այս մասին ասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրում, որն ընդունվել է Բիշքեկում կայացած գագաթնաժողովից հետո.
«Մենք գոհունակությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։ Մենք աջակցում ենք համապարփակ կարգավորմանը և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը», - նշվում է փաստաթղթում։