ՀԱՊԿ գագաթնաժողովում Պուտինն առաջարկել է կազմակերպության գործընկերներին սկսել իրենց զինված ուժերի արդիականացման ծրագիր
Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է կազմակերպության գործընկերներին սկսել իրենց զինված ուժերի արդիականացման ծրագիր՝ օգտագործելով ժամանակակից ռուսական տեխնոլոգիաներ:
Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»։ Պուտինը նշել է, որ ռուսական զենքն ու տեխնիկան ապացուցել են իրենց արդյունավետությունը իրական ռազմական գործողություններում:
Նա ընդգծել է պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը և հավելել, որ Մոսկվան մտադիր է շարունակել ակտիվորեն համագործակցել իր դաշնակիցների հետ ՀԱՊԿ ռազմական ներուժի ամրապնդման հետ կապված բոլոր հարցերում: