«Հիվանդներին կբուժենք, առողջներին՝ կպատվաստենք»․ «ինչո՞ւ ենք վաղվա գցում, հազիվ հավաքվել ենք»․ Փաշինյանն ու Ավանեսյանը՝ գործադիրի անդամների մասին (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գործադիրիր անդամները հիվանդ են։
«Տիկին Ավանեսյան, կառավարության կեսը հիվանդ է, ես էլ, էս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի»,- ասաց Փաշինյանը։
Ավանեսյանն էլ առաջարկեց բոլորին վաղը պատվաստվել։
«Հիվանդներին կբուժենք, առողջներին կպատվաստենք»,-ասաց Ավանեսյանը։
«Իսկ ուշ չի՞», -հարցրեց Փաշինյանը և հավելեց․ «Բաց ինչո՞ւ ենք վաղվա գցում, այսօր հազիվ հավաքվել ենք, չենք կարո՞ղ կազմակերպել»։
«Հա, ճիշտ եք ասում, հենց այսօր էլ կկազմակերպենք», համաձայնեց Ավանեսյանը։