Էտած ճյուղերը տեղափոխում են Ավան ու այրում, երեկ պարզվեց, որ աշխարհում մեր Ավան վարչական շրջանն օդի աղտոտվածությամբ «պատվավոր» առաջին տեղում է. Մանուկյանը տեսանյութ է հրապարակել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Հարցեր Նիկոլ Փաշինյան-ին շարքից...
Շուրջ երկու ամիս է` Երևանի քաղաքապետարանի հայտնի «Կանաչապատման» ՊՈԱԿ-ի կողմից քաղաքի ծառերը կտրատվում և էտվում են, իսկ ճյուղերը տրցակներով տեղափոխվում Ավան վարչական շրջանի՝ Ֆուտբոլի ակադեմիայի հետնամաս։
Առնվազն 4 անգամ հրապարակայնորեն անդրադարձել եմ այս խնդրին, որ կտրատած ճյուղերը տանում և վառում եք ակադեմիայի հետնամասում, որտեղ մարզվում են մեր երեխաները...
Քաղաքակիրթ աշխարհում այդ ճյուղերը կտրատվում են, մշակվում և որպես պարարտանյութ վերադարձվում բնությանը:
Տիգրան Ավինյան Դու՛ք առնվազն կարող էիք այդ ճյուղերը բաժանել անապահով ընտանիքներին, սակայն ոնց որ նախընտրել եք վառել:
Երեկ պարզվեց, որ աշխարհում մեր Ավան վարչական շրջանն օդի աղտոտվածությամբ «պատվավոր» առաջին տեղում է...
Նիկոլ Փաշինյան Դու՛ք հա՞շտ եք այս պատկերի հետ, Դու՛ք կիսու՞մ եք այս աշխատելաոճը։
Նիկոլ Փաշինյան, եթե Դուք հիմա լինեիք ընդդիմություն, քաղաքի կառավարողների «ութ հերը» չէի՞ք անիծել...
Թե բա սիրում ենք մեր Երևանը:
Թե բա սիրում ենք Ձեզ, մեր ժողովուրդ (ձեռի հետ էլ խեղդում ենք):
Թե բա սիրում ենք կանաչն ու բնությունը:
Ձեր սիրած կանաչը դոլարն է: