Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Արսեն Ամյանը կալանքից ազատվել է, Խաչատրյանների սրճարանը` փակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը, որը մինչև 2018 թվականը քաղաքապետարանի հնաբնակներից էր և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո մեկ տարի աշխատեց նույն պաշտոնում, օգոստոսի 29-ին ձերբակալվել էր։ Այդ օրը Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հաստատել էին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը: Նա մեղադրվում էր այն բանում, որ դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Մոսկովյան փողոցում գտնվող «Սանտաֆե» սրճարան-ռեստորանի շենքը Երեւան համայնքի գույքային հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ։ Ի դեպ, նշված սրճարան-ռեստորանը պատկանում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին։ 

Այդ ժամանակ Արսեն Ամյանին դատավոր Արամ Գրիգորյանը կալանավորել էր, պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Եվ ահա տեղեկացանք, որ Ամյանի խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքի, գործն էլ իրավապահները ափալ-թափալ քննել են և ուղարկել դատարան՝ քննության․ այն մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Երևանի  տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած (պաշտոնավարումը կասեցված է) Գայանե Մեժլումյանը, որի նկատմամբ խափանման միջոցը ևս բացակայելու արգելքն է։ Նրա պաշտպան Սմբատ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում․ «Ինձ համար առնվազն անհասկանալի է մեղադրանքը, կադաստրի աշխատողին որ պատահականության սկզբունքով թուղթ են տալիս, մուտք է անում, դա չի կարող 308 հոդված լինել, կարող է լինել անփութություն, բայց ոչ դա։ Սա աբսուրդ է ուղղակի, իրենը գույքի գրանցման հարց է եղել, բայց գրանցումը ճիշտ է արվել»։

Հարց է առաջանում՝ իշխանությունը վերցնելո՞ւ է «Սանտաֆե» սրճարանի տարածքը եւ կասեցնելո՞ւ է սրճարանի գործունեությունը։ Փորձեցինք կապ հաստատել, սրճարանի ինքնապատասխանիչն ասաց՝ սրճարանն ավարտել է սեզոնային աշխատանքը, աշխատանքները կվերսկսվեն հաջորդ տարի։ 2026 թվականին քաղաքապետարանը կորոշի՝ երկարաձգե՞լ վարձակալության պայմանագիրը Խաչատրյանների հետ, թե՞ ոչ, թեպետ, ըստ օրենքի, առանց վարձակալի համաձայնության չեն կարող պայմանագիրը չեղարկել եւ տարածքը վերցնել, քանի որ այն անշարժ գույքով ծանրաբեռնված է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում