Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

1 հեկտար լիարժեք անտառ ստանալու համար պահանջվում է 40-50 տարի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քանի օր է՝ այրվում են Ճամբարակի, Բերդի, ապա նաեւ Դիլիջանի անտառները: Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար հաղորդագրություն է տարածում, թե հրդեհը մեկուսացվել է, բայց պարզվում է, որ այն մոլեգնում է` նվազեցնելով մեր առանց այն էլ նվազ անտառածածկ տարածքները: Հասարակությունը տարակուսում է, թե նոյեմբերի վերջին, երբ եղանակը ցրտել է, եւ հրդեհների հավանականությունը խիստ նվազ է, ինչո՞ւ են այրվում անտառները: Գուցե ինչ-որ մարդիկ միտումնավոր այրում են` կոծկելով ապօրինի անտառահատումների հետքերը: Բնապահպան Ինգա Զարաֆյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հրդեհի պատճառներին, ասում է. «Այստեղ ամառվա հանգամանքն էական չէ: Մենք խոսում ենք լրիվ չոր անտառների մասին: Քանի ամիս է՝ նորմալ անձրեւ չի եկել, այս է պատճառը, որ մի փոքր կրակից այսպիսի հրդեհ է բռնկվում: Ես չեմ կարող որեւէ հստակ պնդում անել, սակայն անտառային հրդեհները սովորաբար սկսվում են այն ժամանակ, երբ եղանակը չոր է լինում: Հատկապես այն տարածքները, որոնք ոչ միայն անտառածածկ են, այլեւ` խոտածածկ, դրանք ավելի խոցելի են: Նման տեղերում, եթե մի փոքր կրակ է լինում, դառնում է հսկայական օջախ: Ես արդեն քանի տարի է՝ բարձրաձայնում եմ այս մասին: Խոսրովի արգելոցը նախորդ տարի այրվեց, այրվեցին Մեղրիի անտառները, որոնք սարսափելի արագությամբ այրվեցին, որովհետեւ եղանակային պայմանները չափազանց չոր են Մեղրիում»:

Այդ դեպքում ինչո՞ւ ամռան տապին, երբ +35-40 աստիճան շոգ էր, չէին այրվում նույն Դիլիջանի անտառները։ «Դիլիջանում ամռանը եղանակն անձրեւոտ էր: Բայց ո՞վ ասաց, որ ամռանը հրդեհներ չեն եղել: Նույն Մեղրիում լիքը նման հրդեհներ են եղել հենց ամռանը: Ահագին վնասներ եղան: Պետք է լավ մոնիթորինգ արվի, պետք է լավ հասկանան, թե խնդիրն ինչպես է առաջանում, տեխնիկա է հարկավոր, որպեսզի նույնիսկ մի փոքր օջախի դեպքում մեծ հրդեհ չառաջանա: Տեխնիկապես ապահովված ջոկատներ են անհրաժեշտ: Ասում են, որ իրավիճակն արդեն լավ է, մարվում է կրակը: Ռուսաստանում, Կանադայում նույնպես իրավիճակը կրիտիկական է, հեկտարներով անտառներ են այրվում: Հայաստանում անտառների ջրային աղբյուրները վերացել են: Անգամ տեղի բնակիչներն են այդ մասին խոսում: Այս ամենը շատ մեծ վնասեր է հասցնում Հայաստանին: Որպեսզի ստանաս մեկ հեկտար լիարժեք անտառ, դրա համար կպահանջվի 40-50 տարի: Շատ լավ խնամք է հարկավոր դրա համար, ինչը պահանջում է ֆինանսներ, լուրջ վերահսկողություն: Վնասները Հայաստանի համար ահավոր են: Ունենք ընդամենը 11,2 տոկոս անտառ, բայց անտառածածկ տարածքներն այս թվից ավելի քիչ են: Մեր անտառային տարածքները շատ լավն են` կենսաբազմազանության տեսանկյունից, սակայն որպես անտառածածկ տարածք՝ մեր անտառները խեղճ վիճակում են»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում