Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Մոսկվայի հայ համայնքի ղեկավար Արտյոմ Վարդանյանը կալանավորվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանը մոտ 2 ամիս է՝ կալանավորված է։ Պատմեցին, որ նա «Զվարթնոց» օդանավակայանում է ձերբակալվել, որովհետեւ պայուսակում զենք են հայտնաբերել: Մտերիմներն ասում են, որ նա «մոռացել է», որ մոտը զենք կա: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, 40 օրում գործի նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան։ Գործը քննելու է դատավոր Վահե Ջիվանյանը։ Այսօր առաջին դատական նիստն է լինելու։

Առաջադրված մեղադրանքում գրված է․ «Արտյոմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չպարզված ժամանակահատվածից մինչեւ 2025 թ. հոկտեմբերի 8-ը, ժամը 21:15-ը, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, իրեն պատկանող ձեռքի պայուսակի մեջ ապօրինի կերպով պահելով՝ չպարզված վայրից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է տեղափոխել չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում ձեռք բերված, ինքնաշեն եղանակով պատրաստված, 22L.R./5,6x15,6մմ/ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակելու համար հարմարեցված, ակոսափող հրազեն հանդիսացող, ակոսափող ատրճանակ, որը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եւ դրա տեղափոխման համար սահմանված արգելքը խախտելու եղանակով 2025 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 21:30-ի սահմաններում փորձել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով, այն է՝ Երեւան-Մոսկվա թիվ 323 չվերթով ապօրինի տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ ժամը 21:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից կատարված՝ Ա. Վարդանյանի զննության ժամանակ հիշյալ ատրճանակը հայտնաբերվել է»։ Նրան մեղադրանք է առաջադրվել 335 հոդվածի 1-ին մասով` հրազենի ապօրինի շրջանառությունը, որը  պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով, եւ 44-340 հոդվածի 1-ին մասով` հրազենի մաքսանենգության փորձը, որը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Վարդանյանի պաշտպանի հետ: Համացանցից պարզեցինք, որ Արտյոմ Վարդանյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել 2021-ին, երբ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում նրա հետ լուսանկար էր հրապարակել եւ գրել. «Հանդիպում «Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամ, Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ»: Սակայն «Իմ քայլի» լավ ընկեր Արտյոմ Վարդանյանը նույն թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց «Թուրք Նիկոլ» ցույցի գլխավոր կազմակերպիչներից է եղել: Ըստ մամուլի տեղեկությունների, Աննա Հակոբյանը մտադիր է եղել նրան ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակել, ինչի դիմաց նա խոստացել է տարեկան 500 հազար դոլար փոխանցել նրա ֆոնդերին: 2018-ին նա նույնիսկ ցանկացել է Հակոբյանի հիմնադրամի ռուսաստանյան ներկայացուցիչը դառնալ, նրա ֆոնդի շնորհանդեսն է կազմակերպել, սակայն հաջողվել է հավաքել ընդամենը 18 հազար դոլար, ինչը գնահատվել է որպես ձախողում: Գտանք նաեւ նրա 2015 թ. հարցազրույցը «Դե ֆակտո» պարբերականին, որտեղ նշում է․ «2004-2006 թթ. ՀՀ ԶՈՒ-ում ծառայության ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար պարգեւատրվել եմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից»: 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում