Ուկրաինայի զինված ուժերը գրեթե կորցրել են Վոլչանսկ քաղաքը
Ուկրաինայի զինված ուժերը գրեթե կորցրել են Վոլչանսկը. նրա տարածքի 90%-ը անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ քաղաքի 10%-ը մնացել է չեզոք գոտում:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոն։
«Ազատագրման արշավի ընթացքում Վոլչանսկի բնակավայրի մոտավորապես 90%-ը անցել է Ռուսաստանի ռազմական վերահսկողության տակ։ Տասը տոկոսը գործնականում գտնվում է այսպես կոչված չեզոքգոտում», - գործակալությանը ասել է Մարոչկոն։
Նա հավելել է, որ քաղաքն այժմ մաքրվում է, և նրա շրջակայքում գտնվող ուկրաինական զորքերը ոչնչացվում են։