Պետական hեղաշրջում Գվինեա-Բիսաուում. hեղաշրջումն իրականացրել է երկրի բանակը
Գվինեա-Բիսաուի զինվորականները հայտարարել են երկրի նկատմամբ լիակատար վերահսկողությունը ստանձնելու մասին: Այս մասին հաղորդում է France-Presse-ը։ Զինվորականները ձերբակալել են երկրի նախագահ Ումարու Սիսոկա Էմբալոյին:
Բանակը, որն իշխանության է եկել ռազմական հեղաշրջման միջոցով, ստեղծել է կարգուկանոնի ռազմական հրամանատարություն՝ որպես երկրի բարձրագույն կառավարման մարմին։
Բրիգադային գեներալ Դենիս Ն'Կանյան այս մասին հայտարարել է ազգային հեռուստատեսությամբ։ Նա նշել է, որ հրամանատարությունը կկառավարի երկիրը մինչև հետագա ծանուցում։
Համանատարության ղեկավարի անունը դեռևս չի հայտարարվել։
Զինվորականները դադարեցրել են բոլոր քաղաքացիական գործունեությունը, փակել սահմանները, սահմանել գիշերային պարետային ժամ, կասեցրել լրատվամիջոցների գործունեությունը: