ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ կրակոցների հետևանքով զոհվել է Ազգային գվարդիայի երկու զինծառայող
Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տան մոտ, կրակոցներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ Ազգային գվարդիայի երկու անդամ։ Նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է, որ Ազգային գվարդիայի երկու անդամներ գտնվում են ծանր վիճակում։
Ոստիկանությունը ձերբակալել է մեկ կասկածյալի, իսկ դեպքի վայրը շրջափակվել է հետաքննության համար։ Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել կրակոցների հանգամանքները։
Արդեն ավելի ուշ Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսը հայտարարեց երկու վիրավորների մահվան մասին։
Արևմտյան Վիրջինիայի Ազգային գվարդիայի երկու անդամները, որոնք վիրավորվել էին Վաշինգտոնում, Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ, մահացել են,-նշել է նա: