Թուրքիայում քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»
Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները՝ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Այդ մասին հայտարարել են Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդից․
«Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու մեր հանձնառությունը»,- նշվում է խորհրդից։