Կրասնոդարը ջախջախեց Օրենբուրգին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը
Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Օրենբուրգի» դարպասը՝ երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթելով 7:1 հաշվով և դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
«Կրասնոդարի» կազմում գոլերով աչքի ընկան Նիկիտա Կրիվցովը, Ջոն Կորդոբան, Ժոաու Բաշին և Ժուբալը՝ համապատասխանաբար 4-րդ, 57-րդ, 72-րդ և 85-րդ րոպեներին։
Հայաստանի ազգային հավաքականի և «ցուլերի» ավագ Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ մտավ 64-րդ րոպեին՝ փոխարինելով Գուստավո Ֆուրտադոյին։