Հոգատար պիտի լինենք բնության հանդեպ՝ բացառելով հրդեհների առաջացման մարդկային գործոնը․ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Հայաստանի անտառներում յուրաքանչյուր տարի արձանագրվում է միջինում ավելի քան 60 հրդեհ, որոնք ծանր ու երկարաժամկետ վնաս են հասցնում բնությանը․ դրանց ազդեցությունից վերականգնումը շատ դեպքերում տևում է տասնամյակներ։
Մեզանից յուրաքանչյուրը պետք է բացառիկ հոգատար լինի բնության հանդեպ՝ բացառելով հրդեհների առաջացման մարդկային գործոնը։
Միևնույն ժամանակ, շատ կարևոր է պատկան մարմինների կանխարգելիչ գործողությունները հրդեհավտանգ իրավիճակի դեպքում։
Հույս ունենանք, որ Դիլիջանի անտառներում առկա հրդեհը արագ կմարվի՝ նվազագույն վնասներով»:»,- նշել է նա։