Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունն է
Մոսկվայի հայկական եկեղեցում լեգենդար ֆուտբոլիստ և օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունն է։
Այն կատարում է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
Լեգենդար մարզիկ, «Արարատ-73»- ի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ, օլիմպիական չեմպիոնին կհուղարկավորեն Վագանկովսկու գերեզմանատանը: