ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ
Հասարակություն

Ո՞վ է Բաքվի քարոզչամեքենայի «սիրելի» փորձագետ Իրինա Ցուկերմանը

«Գեղարդ հիմնադրամի» հոդվածը․

Ամերկացի փորձագետ Իրինա Ցուկերմանը տարիներ շարունակ Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի ու լրատվամիջոցների նախընտրելի փորձագետներից է, ով ակտիվորեն զբաղվում է հակահայկական գործունեությամբ։ Վերջինս միջազգային մամուլում Բաքվի քարոզչական թեզերով ու նարատիվներով «համեմված» հոդվածներ է հրապարակում՝ թիրախավորելով Հայաստանը, վերջինիս քաղաքականությունը՝ հիմնականում Արցախի հակամարտության համատեքստում։

Հատկապես ուշագրավ են նրա հակահայկական գործունեությունն ու Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ տեղեկատվական տիրույթում Ադրբեջանին աջակցությունը, ինչպես նաև՝ համագործակցությունը Բաքվից ֆինանսավորում ստացած անձանց ու լրատվականների հետ։

Մարդու իրավունքների և ազգային անվտանգության հարցերով փորձագետ, լրագրող, վերլուծաբան Իրինա Ցուկերմանը Վաշինգտոնում գործող Arabian Peninsula Institute, իսրայելական Jerusalem Center for Security and Foreign Affairs վերլուծական կենտրոնների գիտաշխատող է։

Ի․ Ցուկերմանը The Washington Outsider Center for Information Warfare կազմակերպության խորհրդի անդամ է։ Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն է աշխարհաքաղաքականությունը, արտաքին քաղաքականություն և անվտանգության հարցեր՝ ներառյալ ներքին և միջազգային մի շարք գործընթացների վերլուծություն։

Հակահայկական հոդվածներ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ

Jewish National Syndicate (JNS) լրատվական գործակալությունում 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հրապարակվել է Ցուկերմանի՝ «Իրան և Հայաստան. փոխադարձ աջակցությունն սպառնալիք է Իսրայելի համար» վերնագրով հոդվածը։

«Չնայած քննարկումների մեծ մասը կենտրոնացած է Հայաստան-Ադրբեջան պատերազմի վրա՝ որպես պրոքսի՝ Ռուսաստանի և Թուրքիայի տարածքային նկրտումների համար, Հայաստանին աջակցելու գործում Իրանի դերն արժանի է ավելի լայն ուշադրության, մասնավորապես՝ տարածաշրջանում Իսրայելի շահերի վրա դրա հնարավոր ազդեցության առումով»,- նշել է հակաիրանական քաղաքականության ջատագով Ցուկերմանը։

««WikiLeaks»-ի կողմից հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանն անցյալում Իրանին մատակարարել է սպառազինություն, որը հետագայում օգտագործվել է ամերիկացի զինվորների սպանության համար։ Մյուս կողմից՝ Իրանն աջակցել է Հայաստանին այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի շրջանի օկուպացիան Հայաստանի կողմից»,- գրել է Ցուկերմանը։

Հավելենք, որ այստեղ Ցուկերմանը հղում է կատարել 2010 թվականի «WikiLeaks»-ի հրապարակումներին, որից մեկը ներկայացնում է 2008 թվականի դեկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանն ուղղված ուղերձը։ Դրանում մտահոգություն է արտահայտվում իբր Հայաստանից Իրանին վաճառված զենքի մասին, որով իբրև թե հետագայում Իրաքում սպանվել և վիրավորվել են ամերիկյան զինծառայողներ:

2011 թվականին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել էր «WikiLeaks»–ի հրապարակած փաստաթղթերին․«Կասեմ, որ Հայաստանը երբեք զենք չի վերավաճառել և չի վաճառել Իրանին։ Մեր երկրների միջև գոյություն չունի ռազմատեխնիկական համագործակցություն։ Նման բաներ երբեք չեն եղել»։

Խեղաթյուրված ներկայացնելով իրականությունը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այս պարագայում Ցուկերմանն անտեսում է Բաքվի ու Թեհրանի սերտ կապերը՝ փորձելով Ադրբեջանի համար ապահովել ԱՄՆ-ի աջակցությունը։

Ի դեպ, «Jewish National Syndicate»-ը տարիներ շարունակ զբաղվում է Ադրբեջանի քարոզչությամբ։ Այստեղ կարելի է գտնել Բաքվի քարոզչական նարատիվներով տարաբնույթ հոդվածեր։ Այսպես՝ 2025 թվականի հուլիսին այս լրատվականը հրապարակել է «Ամերիկան չի կարող արհամարհել Մեծամորի ատոմակայանում դանդաղ գործող ռումբը» վերնագրով հոդվածը։ Նշված է, իբր թե ատոմակայանը «ժամանակի ռումբ է Հարավային Կովկասի սրտում, և Մեծամորում վթարը ոչ միայն կվտանգի Հայաստանը, այլև կարող է անկայունացնել ամբողջ տարածաշրջանը»։

Հարկ է նշել, որ 2022 թվականի հոկտեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին անձամբ էր այցելել Մեծամորի ատոմակայան՝ բարձր գնահատելով կայանի աշխատանքը։ «Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել է Գրոսսին «X»-ի իր միկրոբլոգում։

Պետք է հիշեցնել Ի․ Ցուկերմանին, որ 2020 թվականի հուլիսին՝ տավուշյան մարտերի ժամանակ, Ադրբեջանի ՊՆ խոսնակն սպառնացել էր, որ ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին։ Ասել է թե՝ Մեծամորի ատոմակայանին եթե վտանգ էլ սպառնա, ապա կլինի Ադրբեջանից։

2020 թվականի հունվարին «JNS»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջեյքոբ Կամարասը հիմնադրել է Stellar Jay Communications PR ընկերությունը, որի պատվիրատուներից է նաև Ադրբեջանի կառավարությունը։ Վերջինս 2020 թվականին ընկերությանը վճարել էր 92,600 ԱՄՆ դոլար:

2020 թվականի հոկտեմբերի 20-ին «Newsweek»-ում (ամերիկյան լրատվամիջոց) հրապարակվել է Ի․Ցուկերմանի մեկ այլ հոդված՝ «Արևմտամետ Ադրբեջանն արժանի է Ամերիկայի աջակցությանը» վերնագրով․ համահեղինակ Ջեյսոն Էփշտեյն։

Իրենց բացահայտ աջակցությունը հայտնելով Բաքվին՝ հոդվածագիրները նշել են, որ «միասնական են սունի մեծամասնությամբ Թուրքիայի շիա դաշնակից Ադրբեջանին աջակցելու հարցում, որը բացահայտ արևմտամետ երկիր է, որը որոշակի քաղաքական, դիվանագիտական և լրատվական շրջանակներում անարդարացիորեն զրպարտվում է հարևան Հայաստանի հետ արյունալի կռվի վերջին փուլում՝ ինքնապաշտպանվելու համարձակության համար»։

Հարկ է հիշեցնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում ոչ թե հայկական կողմն էր պատերազմ սանձազերծել, այլ Ադրբեջանը՝ ռազմական ագրեսիա սկսելով Արցախի դեմ, իրականացնելով ռազմական մի շարք հանցագործություններ։

Հոդվածի հեղինակները, առաջ մղելով ադրբեջանական կեղծ թեզերը, գրել են, թե իբր 1991 թվականին՝ անկախության հռչակումից հետո, «Կրեմլի աջակցությամբ Հայաստանը ներխուժել է Ադրբեջան, որի արդյունքում գրավվել վերջինիս տարածքի մոտ 20 տոկոսը: Գրեթե մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ»։ Հրապարակումն ավարտվում է ԱՄՆ-ին ուղղված կոչով՝ աջակցել Ադրբեջանին։

Հավելենք, որ Ցուկերմանի հետ հոդվածի համահեղինակ Էփշտեյնը Southfive Strategies LLC միջազգային հասարակայնության հետ կապերի խորհրդատվական ընկերության նախագահն է: «Southfive»-ի հաճախորդների թվում են եղել Բաքվում Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան` ADA համալսարանը։ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի հետ Էփշտեյնի աշխատանքն սկսվել է դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ին, երբ նա գրանցվել է որպես օտարերկրյա գործակալ ԱՄՆ Արդարադատության նախարարության FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման մասին ակտ) բաժնում։

Աջակցություն Արցախում հայերի բռնի տեղահանմանն ու էթնիկ զտմանը

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ի․Ցուկերմանն ակտիվորեն շարունակել է առաջ մղել Բաքվի քարոզչական նարատիվները, արդարացնել ԼՂ-ի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, դրան հաջորդած բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը։

Իր հարցազրույցներում նաև աջակցել է Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակման ու Արցախում հումանիտար ճգնաժամի ստեղծման քաղաքականությանը։

2023 թվականի օգոստոսին նա իր դժգոհությունն է հայտնել, որ Հայաստանը, ԼՂ-ի շրջափակման հարցի հետ կապված, դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ արտակարգ նիստ հրավիրելու համար։ Ըստ Ցուկերմանի՝ Հայաստանի այդ փորձը ոչ կառուցողական քայլ է, և որ Հայաստանի քայլը խաթարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը։

Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալու մոլուցքով տարված Ցուկերմանը հակամարդասիրական հայտարարություններ է անում՝ փաստացի կոչ անելով միջազգային օգնություն չտրամադրել Արցախի բնակչությանը․ «Անհեթեթություն է․ պնդել, որ Ղարաբաղի հայ բնակչությունը կարիք ունի օտարերկրյա մարդասիրական օգնության, երբ Բաքուն նրանց առաջարկում է քաղաքացիություն և նույն իրավունքները, ինչ երկրի մյուս բոլոր բնակիչներին»։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի՝ Արցախի դեմ սկսված Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու հայ բնակչության էթնիկ զտումը Ցուկերմանն անվանել է «հակաահաբեկչական գործողություն»՝ կրկնելով պաշտոնական Բաքվին։

«Ադրբեջանի՝ տեղային բնույթի հակաահաբեկչական միջոցառումները շատ արդյունավետ էին, ինչի վկայությունն է անջատողականների հանձնվելը 24 ժամից էլ պակաս ժամանակում»,- ասել է Ցուկերմանն ադրբեջանական իշխանամերձ Report գործակալությանը տված հարցազրույցում։

Օրեր անց՝ ադրբեջանական «Trend»-ին տված հարցազրույցում, Ցուկերմանը նշել է, թե «Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը շրջադարձային է եղել Հարավային Կովկասի համար, քանի որ դրա արդյունքներով վերջ է դրվել Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիային»։

2023 թվականի նոյեմբերի 8-ի՝ Ստեփանակերտում անցկացված ռազմական շքերթը Ի․ Ցուկերմանն անվանել է «խորհրդանշական իրադարձություն , որն ընդգծում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը և ցույց է տալիս ադրբեջանական կառավարության հաջողությունները»։

Հետաքննության կենտրոնում

2023 թվականի փետրվարին «The Forbidden Stories»-ի «Պատմություն ոչնչացնողներ. թվային ազդեցիկ անձինք» շարքի «Թրամփի կողմնակիցներից մինչև մարդու իրավունքների պաշտպան. լրագրողին հետապնդող թվային ազդեցիկ անձինք» վերնագրով հետաքննությունն, այլ լրագրողների հետ միասին, Իրինա Ցուկերմանին անվանել է օտարերկրյա կառավարությունների մասնակցությամբ «մեդիա նախագծի» հետ կապված անձ։

Հետաքննության մեջ նշված է, որ Ի․ Ցուկերմանը նյույորքցի փաստաբան է, ով իր տեսանյութերում, հոդվածներում և հեռուստատեսային ելույթներում կրկնում է Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Մարոկկոյի, Ադրբեջանի և Իսրայելի նարատիվները։ Ցուկերմանն ԱՄՆ-ում գործող Scarab Rising ընկերության միջոցով առաջարկում է «հարձակողական» և «պաշտպանական» «տեղեկատվական պատերազմի» ծառայություններ և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պաշտպանում է եմենական կասկածելի ՀԿ-ին՝ «Անկախ կանանց Եմենի կոալիցիային»։

«Scarab Rising»-ի կայքում նշված է, որ Ցուկերմանն ընկերության նախագահն է, իսկ ընկերությունը մասնագիտանում է լրատվամիջոցների, հաղորդակցության, հեղինակության կառավարման և անվտանգության ռազմավարության մեջ։ Կայքում «հերքվում է» նաև Ցուկերմանի և նրա ընկերության՝ «FARA»-ի (ԱՄՆ Արդարադատության նախարարության Օտարերկրյա գործակալների գրանցման մասին բաժին) գրանցամատյանում լինելը։

Թվիթերում արգելափակված «ապատեղեկատվության թագուհին»

2022 թվականի հուլիսի 19-ից Ցուկերմանի օգտահաշիվն արգելափակվել է «Twitter»-ում (այժմ՝ X)՝ սոցցանցի կանոնները խախտող «կեղծ տեղեկատվության բազմիցս տարածման» համար։ Արգելափակումը տեղի է ունեցել «Citizen Lab»-ի՝ Տորոնտոյի համալսարանում գործող կիբերանվտանգության հետազոտական խմբի հասցեին նրա հրապարակային քննադատությունների ֆոնին։

Ցուկերմանը նշել է, թե «Citizen Lab»-ի կողմից իսրայելական լրտեսական ծրագրերի վրա կենտրոնանալն ու մեծ մասամբ անտեսելը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ։ Լեհական միջազգային հեռարձակող «TVP World»-ի՝ 2023 թվականի հոդվածում Ցուկերմանը կրկնել է իր մեղադրանքները «Citizen Lab»-ի հասցեին։

Ցուկերմանի այս մեկնաբանությունները համընկնում են «NSO Group»-ի՝ իսրայելական լրտեսական ընկերության և նրա կողմից այնպիսի երկրների պաշտպանության հետ, ինչպիսիք են՝ Մարոկկոն և Սաուդյան Արաբիան։ Նրա մեկնաբանությունները հաճախ «Amnesty International»-ի՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Citizen Lab»-ի զեկույցներում որակավորվում են որպես կողմնակալ։ Սա առաջ է բերել «OSINT»-ի (Բաց աղբյուրներով հետախուզություն) հետազոտողների և լրագրողների բացասական արձագանքը։ Վերջիններս Ցուկերմանին մեղադրել են օտարերկրյա կառավարությունների անունից ապատեղեկատվություն տարածելու մեջ։ հարթակում քննադատները, ինչպիսիք են՝ @Cthulhu_Answers և @runasand (լրագրող Ռունա Սանդվիկ) օգտատերերը, հաճախ են անդրադառնում Ցուկերմանի արգելքին՝ նրան անվանելով «ապատեղեկատվության թագուհի», որը կապված է բռնապետական վարչակարգերի կողմից տարածվող նարատիվների հետ։

«X»-ում գործող @irinatsukerman օգտահաշիվը՝ «Իրինա Ցուկերմանը տարածում է ապատեղեկատվություն» անվամբ, նշել է․ «Իրինա Ցուկերմանը մշտապես արգելափակվել է «Twitter»-ում՝ բազմաթիվ խախտումների համար»:

Թեպետ Ցուկերմանի՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից անմիջական վարձատրության ուղիղ ապացույցներ չկան, սակայն ակնհայտ են նրա սերտ կապերը պաշտոնական Բաքվի ու ադրբեջանամետ կառույցների հետ։ Իրինա Ցուկերմանը շարունակում է մնալ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի կարևոր դեմքերից մեկը։