Միջազգային հանրության կոչերը պետք է հասցեական լինեն
Պետք է աշխատենք միջազգային հանրության հետ, որպեսզի ավելի հասցեական լինի նրանց կոչերը:
Այս մասին Newspress.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով առաջնագծի լարված իրավիճակին ու միջազգային հանրության հրադադարի կոչերին:
«Պետք է պատասխանատվություն կրի զինադադարի ռեժիմը խախտող կողմը, բայց միջազգային հանրության կոչերը երկու կողմերին են ուղղվում: Չկա օբեկտիվություն»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Նա չի բացառում ,որ եթե միջազգային կառույցները հրապարակային տարբերակում ընտրել են հավասարակշռված մոտեցում, ապա հնարավոր է ոչ հրապարակային խողովակներով բազմաթիվ երկրներ Ադրբեջանին կոշտ ձևով ցույց են տալիս, որ նման պահվածքն անընդունելի է:
«Ամեն դեպքում, պետք է լինեն հրապարակային հասցեական կոշտ գնահատականներ, քան որ կոչի նկատմամբ անտարբերությունը Ադրբեջանի կողմից նշանակում է անհարգալից վերաբերմունք` միջազգային հանրության նկատմամբ»,-ասաց Բաբայանը: