Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՎրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. ԿոբախիձեԴատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումինՂարաբաղի հարցը անգլիացիները կլուծեն. թուրք պաշտոնյաի սկանդալային պատմությունը 2007 թվականի մասինՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծԴեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք. Տիգրան ԱբրահամյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՊիջակս չեմ նետում, դնում եմ ամբիոնին, որ չկեղտոտվի. Սարիկ Մինասյանը՝ ԱԺ ծեծկռտուքի ժամանակ պիջակը Ռուբինյանի սեղանին դնելու մասին
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով․ Փաշինյան
Մոսկվան այլևս չի թաքցնում դժգոհությունը․ հայ-ռուսական հարաբերությունները նոր լարվածության փուլում
Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեին ու Բրյանսկին. կան զոհեր«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ
Տեսանյութ

Նարեկ Սամսոնյանի կինը ԱԺ-ում կարդում է նրա նամակը. «ՔՊ-ն սարսափում է խոսքից, պայքար է պետք» (տեսանյութ)

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը ԱԺ ամբիոնից ընթերցեց ամուսնու նամակն՝ ուղղված բոլորին։

Նշենք, որ ԱԺ-ում ընթանում է «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և  նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկումը։

Լուսինե Առաքելյանը նախ ասաց. «Ես չէի ուզի այսօր լինել այստեղ, բայց ստիպված եմ։ Երեխաների ծնվելուց հետո ես իմ համար ունեի ավելի կարևոր առաքելություն՝ իրենցով զբաղվելը, բայց հիմա ստիպված այստեղ եմ։ Նարեկը զրկված է իր խոսքի ազատությունն իրացնելու իրավունքից։ Ես ստանձնում եմ իր խոսքը փոխանցել այս բարձր ամբիոնից, քանի որ եթե նա լիներ ազատության մեջ, անպայման կմասնակցեր քաղբանտարկյալների մասին քննարկմանը, հատկապես Լիդյա Մանթաշյանի, որի՝ այսօր անազատության մեջ գտնվելը մեր բոլորի հավաքական ամոթն է»։

Այնուհետև նա ընթերցեց Նարեկ Սամսոնյանի նամակը՝ գրված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. «Ինչպես տեղյակ եք ես և Վազգենը հերթական անգամ ազատությունից զրկվել ենք  խոսքի համար, քանի որ այս դահլիճում պարբերաբար գաստրոլներ տվող ռեժիմի պարագլուխը սարսափում է  խոսքից։

Մեր հերթական ազատազրկումը  ոչ հայհոյելու մասին էր, ոչ էլ առավել ևս արդեն  հայտնի դարձած «հետույք» բառի համար է, որքան էլ որ ինչ-որ մեկը շատ է ցանկանում, որ այդպես լինի։

Մեր գործը տարրական բարոյականության  բացակայության և իրավական բեսպրեդելի մասին է, որտեղ մեզ հայհոյողը պատասխան ստանալով հրահանգել է մեզ  առանց որևէ իրավական հիմքի կալանավորել «հետույք» բառն օգտագործելու համար։ Ինձ կալանքի ներկայացրած թե քննիչը, թե դատախազը, թե կալանքի տակ ստորագրած դատավորն այս մասին գիտեն բոլորիցս լավ։

Բայց քանի որ  վերջիններս ռեպրեսիվ ապարատի են վերածվել,  հլու-հնազանդ կատարել են պատվերը, իսկ ապագայում  անխուսափելիորեն կկրեն դրա համար նախատեսված քրեաիրավական հետևանքները։

Իսկ մեզ  կալանավորելու քաղաքական պատվեր իջեցնողը  հին Երևանի սլենգով արդեն վաղուց վաստակել է նմանատիպ պահվածք ունենալուն հարիր դափնիները։

Համենայնդեպս, մեզ դեռ կալանավորումից մի քանի շաբաթ առաջ էին  տեղեկացրել, որ խոսքից սարսափող  ռեժիմը պլանավորում է  մեզ նորից բանտարկել ու այս ամենը մեզ համար գաղտնիք չէ։ Իսկ զրկանքները նորություն չեն։

Ընդհանրապես, Ալիևի դրածո ռեժիմի պայմաններում, Հայաստանում քաղբանտարկյալ լինելն ինչ-որ արտատոց երևույթ չէ, և դա հավաստելու է գալիս այն վիճակագրությունը, որ այսօր մեր երկրում կա վեց  տասնյակից ավելի քաղաքական հալածյալ, որի  զգալի մեծամասնության բանտարկության  պատճառը ռեժիմին ուղղված քաղաքական քննադատությունն է։

Քաղաքագիտական այբուբենը  հուշում է ՝ ցանկացած տոտալիտար  պարագլխի վերջին հանգրվանը խոսքից սարսափելն ու  խոսքը բանտելն է, բայց այդ նույն այբուբենը նաև հուշում է, որ նմանատիպներին   իշխանազրկելու ամենաարդյունավետ  գործիքը հալածանքների առջև  չընկրկելն է և հնարավոր բոլոր գործիքներով պայքարն է քաղաքական այլասերության դեմ։

Հենց այդ պատճառով մենք մինչև ազատազրկումը պարբերաբար առաջնային պլանում ենք պահել  ռեժիմի կողմից հալածանքների ենթարկվողների թեման և  միշտ կոչ ենք արել համակարգային  պայքար սկսել բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության և  բանտերից ազատ արձակելու համար։

Ի դեմ, նմանատիպ մի առաջարկ էլ արել էր Արմեն Աշոտյանը, երբ դուրս եկավ բանտարկությունից։ Այսօր էլ՝ արդեն բանտից, նույն համոզմանն եմ՝  ռեժիմի կողմից հալածանքներին պետք է պատասխանել դրա դեմ ակտիվ պայքարով։ Պետք է թակել բոլոր դռները, անել այնպես, որ յուրաքանչյուր և առանձին քաղբանտարկյալի և քաղհալածյալի գործը հասու լինի լայն հանրությանը, արևմտյան  երկրների դեսպաններին, որոնց գործն է  դարձել այս գարշելի ռեժիմի բռնարարքների սանիտարի դերը ստանձնելը։

Այս ողջ գործիքակազմի համակարգված կիրառումը կարող է համակարգային լուծումներ տալ ստեղծված իրավիճակին։ Համենայնդեպս, ես մեր թիմով և համախոհների շարքերով այս կռիվը կիսատ չեմ թողնելու, քանի որ ես իմ և մեր բոլորի երեխաներին Նիկոլով Հայաստան թողնելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ իրավունք։

Ազատություն  ռեժիմի բոլոր գերիներին»։

Լուսինե Առաքելյանը կոչ արեց բոլոր քաղբանտարկյալների հարազատներին խոսել, «քանի որ ռեժիմը   լռեցրել է մեր սիրելիներին, բայց մենք չենք կարող թույլ տա, որ իրենք իրենց ուզածին հասնել»։

«Մենք պետք է լինենք մեր սիրելիների խոսափողը, իրենց ձայնը։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին՝ Լիդյա Մանթաշյանի գլխավորությամբ»,- նշեց Նարեկ Սամսոնյանի կինը։